«Վրաստանի հայ վետերանների միությունը» Թբիլիսիում կազմակերպել էր շնորհանդես, որի ընթացքում կազմակերպիչները ԶԼՄ ներկայացուցիչներին ծանոթացրեցին կազմակերպության ստեղծման նախապատմության, նրա նպատակների ու խնդիրների, ինչպես նաեւ ապագայում աշխատանքի հիմնական ծրագրերի հետ:
«Վրաստանի հայ վետերանների միությունը» ստեղծվել է 2009թ. ապրիլի 17-ին: Այն իր շարքերում միավորում է Վրաստանի քաղաքացիներին, որոնք մասնակցել են յոթ պատերազմներին ու հակամարտություններին` Հայրենական Մեծ պատերազմին, Աֆղանստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի ու Իրաքի պատերազմներին:





