AM
6 Նոյեմբեր 2009 - 07:41 AMT

Երեւան են ժամանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

Նոյեմբերի 6-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցելության շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպմանը քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: