AM
6 Նոյեմբեր 2009 - 08:13 AMT

ՆԱՏՈ-ն Հայ-վրացական սահմանի վրա տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանին

ՆԱՏՈ-ն ակտիվ համագործակցում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ սահմանամերձ անվտանգության ապահովման եւ աջակցություն ցուցաբերելու հարցերում: Ինչպես հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում ՆԱՏՈ-ի պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմմոնսը, Հայաստանի ղեկավարությունը դիմել է Դաշինքին հայ-վրացական սահմանում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: «Խոսքը գնում է միայն տեխնիկական աջակցության մասին, ինչը կօգնի Հայաստանին պայքարել մաքսանենգության եւ ահաբեկչության դեմ», – ընդգծել է նա: