AM
6 Նոյեմբեր 2009 - 15:28 AMT

Պաշտոնական Թբիլիսին պատրաստ է «Վերին Լարս» ՀԱԿ բացմանը

Պաշտոնական Թբիլիսին պատրաստ է «Վերին Լարս» ՀԱԿ բացմանը` Կազբեգի մոտ վրացա-ռուսական սահմանին, եւ ազդանշան է ակնկալում ռուսական կողմից: Ինչպես Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Վրաստանի ԱԳՆ եվրոպական գործերով բաժնի տնօրեն Կախա Չիտայան, Հայաստանի միջնորդությամբ փորձագետների մակարդակով իսկապես բանակցություններ են ընթացել Ռուսաստանի հետ, սակայն պարզվեց, որ Ռուսաստանը պատրաստ չէ նման բանակցություններին:

«Համաձայնությունը դեռեւս ձեռք չի բերվել, սակայն մենք պատրաստ ենք «Վերին Լարս» ՀԱԿ բացմանն այն բանից հետո, երբ ստանանք ռուսական կողմի համաձայնությունը»,- հայտնել է Չիտայան եւ պարզաբանել, որ «վրացական կողմն այս դեպքում առաջին հերթին հաշվի է առնում Հայաստանի ծանր կացությունը», հաղորդում է Գրուզիա-Օնլայնը: