Թուրքական Դիարբեկիր քաղաքում (պատմական Տիգրանակերտ) ՍԲ. Կիրակոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսել են ոչ թե թուրքերը, այլ Ստամբուլի հայ համայնքը, ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ղեկավար, արքեպիսկոպոս Արամ Աշոտյանի մասնակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, վերջերս անհայտ հանգամանքներում եկեղեցին հրդեհվել էր, ինչի հետեւանքով մեծ վնաս պատճառվեց եկեղեցուն:
Մելքոնյանը նշեց, որ Սբ. Կիրակոսի եկեղեցին գտնվում է վատթար վիճակում: «Վանքից մնացել են միայն պատերը եւ սյուները, այնպես, որ վերականգման մասին դեռ շուտ է խոսել», – նշել է նա:
Նա նաեւ հաղորդել է, որ Դիարբեկիր քաղաքի արխիվներից հանվել է մի շարք փաստաթղթեր, համաձայն որոնց որոշակի շենքեր պատկանում են կամ հայկական համայնքներին, կամ էլ եկեղեցիներին եւ դպրոցներին: Այդ հարցի շուրջ ներկայումս ընթանում են իրավական գործընթացեր: «Ինչպես ասաց մի պաշտոնյա, եթե այդ փաստաթղթերը օրինական ճանաչվեն, ապա քաղաքի կեսը հայերին է պատկանում», – ընդգծել է Մելքոնյանը:
Մելքոնյանը չբացառեց, որ Թուրքիան կփորձի խոչընդոտել եկեղեցու վերականգմանը, քանի, որ այն հանգամանքը, որ եկեղեցին կարող է գորող դառնալ եւ նրա վրա խաչ կանգնեցվի մեծ մտավախություններ են ներշնչում Անկարային:
«Այդ եկեղեցին կարող է դառնալ ամենամեծ քրիստոնեական կենտրոններից մեկը տարածաշրջանում», – նշել է Ռուբեն Մելքոնյանը, եւ ավելացրեց, որ ամենամեծ վտանգը Թուրքիայի համար տվյալ դեպքում կարող է դառնալ այն, որ Թուրքիայի բռնի կրոնափոխ հայերը, կցանկանան վերադառնալ իրենց պատմական կրոնին», – նշել է նա: Նրա խոսքերով, Թուրքիայի նախաձեռնությունը` վերանորոգել հայկական եկեղեցիները, կարելի է դիտարկել երկու տեսանկյունից. Որպես PR ակցիա եւ, որպես հայկական ճարտարապետության աղավաղում:
«Համարյա բոլոր իրենց հայտարարություններում թուրք պատգամավորները խոսում են այն մասին, որ իրենք վերականգնում են հայկական եկեղեցիները», – ասել է նա, եւ ընդգծել, որ վերականգնողական աշխատանքներից հետո, ճարտարապետները ոչ միշտ է, որ ճիշտ արդյունքի են հասնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ աշխատանքներում չեն մասնակցում հայ մասնագետները:





