Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը հավանաբար տեղի կունենա նոյեմբերի երկրորդ կեսին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից: Ըստ աղբյուրի, հանդիպումը կանցնի եվրոպական քաղաքներից մեկում:
Տեղի դիտորդները կարծում են, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարող է կայանալ Շվեյցարիայում: Նախագահների նախավերջին հանդիպումը տեղի է ունեցել Ցյուրիխում, վերջինը` Քիշնեւում:





