AM
11 Նոյեմբեր 2009 - 17:11 AMT

Նոյեմբերի վերջին Մոնտեվիդեոյում Հայաստանի հյուպտաոսություն կբացվի

Հայաստանի ԱԳ նախարարի հրամանագրով Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության քաղաքացի Ռուբեն Աբրահամյանը նշանակվել է Ուրուգվայում Հայաստանի պատվավոր հյուպատոս (նստավայրը` Մոնտեվիդեո)

Հոկտեմբերի 30-ին Ռուբեն Աբրահամյանը հրավիրվել է Ուրուգվայի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել Ուրուգվայի ԱԳ նախարարի` Ռուբեն Աբրահամյանին որպես Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս ճանաչող որոշումն ու էկզեկվատուրան:Մոնտեվիդեոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը նախատեսվում է իրականացնել սույն թվականի նոյեմբերի վերջին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: