AM
13 Նոյեմբեր 2009 - 13:32 AMT

Իրանի հանդեպ պատժամիջոցները երկարացվել են եւս մեկ տարով

ԱՄՆ-ն երկարաձգել է Իրանի հանդեպ պատժամիջոցների մասին փաստաթղթի ազդեցությունը: Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին հասցեագրված նամակում, Իրանի հետ Վաշինգտոնի հարաբերությունները դեռեւս նորմալ հունի մեջ չեն ընկել եւ հենց այդ պատճառով նա որոշել է երկարացնել պատժամիջոցները եւս մեկ տարով, հաղորդում է Սպիտակ Տան մամլո ծառայությունը:

Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները ներմուծվել են դեռեւս 1979թ.: Իրանի հանդեպ բացի Վաշինգտոնի պատժամիջոցներից գործում են նաեւ միջազգային պատժամիջոցներ: