AM
13 Նոյեմբեր 2009 - 13:40 AMT

Շվեդական տեղեկատվական պորտալը Հայոց ցեղասպանության մասին բաժին է բացել

Շվեդիայի հայկական համայնքի «Armenica» տեղեկատվական պորտալը նոր բաժին է բացել, որտեղ տեղակայվել են Հայոց ցեղասպանության մասին նյութեր ու փաստաթղթեր, որոնք գտնվել են Շվեդիայի ազգային եւ ռազմական արխիվներում: Այժմ on-line տեղակայվել է փաստաթղթերի մի մասը, որը թվագրվում է 1915 թվականով, հաղորդում է http://www.armenica.org/material-ը: