Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը հերքել է հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան եւ Ֆրանսիան համաձայնության են եկել , որ ԵՄ-ին Անկարայի լիիրավ անդամ լինելու փոխարեն, համաձայնագիր կնքվի ԵՄ-ին այդ երկրի արտոնյալ գործընկերության մասին: Ինչպես նշել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, Եվրամիությանը Թուրքիայի անդամագրվելու գործընթացը թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարեւոր գործոն է:
«Հետեւաբար, Ֆրանսիայի հետ այդպիսի համաձայնության մասին խոսք լինել չի կարող», – ասել է Բուրակ Օզուգերգինը, հաղորդում է Anatolian News agency գործակալությունը:





