2009թ, նոյեմբերի 22-ին Յալթայում տեղի կունենա սբ. Հռիփսիմե վանքի 100-ամյակին նվիրված հանդիսություններ: Տոնական պատարագը կմատուցի ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը: Պատարագից հետո տեղի կունենա համերգ «Արարատ» համույթի մասնակցությամբ, հաղորդում է Analitika.at.ua-ն:
Սբ.Հռիփսիմեի տաճարը կառուցվել է 1909-17թթ. Էջմիածնի նույն անունը կրող եկեղեցու նմանությամբ եւ Ղրիմի հայ ճարտարպետության ամենանշանակալի հուշարձաններից մեկն է:





