<<Ադրբեջանն իր քաղաքականության մեջ երբեք դեմ չի գնացել Թուրքիայի շահերին, եւ մենք ցանկանում ենք, որ Թուրքիան եւս իր քաղաքականության մեջ դեմ չգնա Ադրբեջանի շահերին>>,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը:
Ըստ նրա, եթե սահմանն այնուամենայնիվ բացվի, Անկարան կզրկվի Բաքվից որպես իր դաշնակցից, հաղորդում է <<Էխո Մոսկվին>>:
Այսօր Մյունխենում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում անցնում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի ընթացիկ տարվում արդեն վեցերորդ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողներն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ն,
Ֆրանսիան եւ Ռուսաստանը:





