ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: Հռոմում Էդվարդ Նալբանդյանըհանդիպումներ կունենա իր իտալացի պաշտոնակից Ֆրանկո Ֆրատինիի եւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիի հետ: Նախատեսված է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նախարար Նալբանդյանի դասախությունը Իտալիայի Սենատում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





