AM
24 Նոյեմբեր 2009 - 15:43 AMT

Թուրքիան իրականացնում է «նեոօսմանիզմի» քաղաքականությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն, ելույթ ունենալով Արդարության եւ զարգացման կառավարող կուսակցության (AKP) անդամների առջեւ, խոստովանեց, որ Թուրքիան իրականացնում է «նեոօսմանիզմի» քաղաքականությունը:

«Գոյություն ունի Օսմանյան կայսրության թողած ժառանգությունը: Մեզ «նեոօսմաններ» են անվանում: Այո, մենք «նոր օսմաններ» ենք: Մենք ստիպված ենք զբաղվել հարեւան երկրներով: Եւ անգամ Աֆրիկա ենք մեկնում: Մեծ տերությունները մոլորված հետեւում են դրան»,- ասաց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, գրում է թուրքական Takvim թերթը: