AM
24 Նոյեմբեր 2009 - 16:36 AMT

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչ է անում աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը կոչ է անում աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: «Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հիշել Հայոց ցեղասպանությունը եւ հաստատել մեր դիրքորոշումը, շարունակելով պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար», – ասել է Մարիոս Գարոյան, ելույթ ունենալով Նիկոսիայի հայկական եկեղեցում:

Ինչպես նշել է Գարոյանը, հայերը պահանջում են վերականգնել պատմական արդարությունը:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիան փորձում է մի կողմից կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, մյուս` ժխտել ճշմարտությունը: Ստորագրված Արձանագրությունները նա բնութագրել է որպես «Անկարայի փորձը կեղծել պատմությունը», այսպես կոչված Հայաստանի հետ զինադադարի միջոցով:

Կիպրոսի խորհրդարանը առաջինն մարմինն էր ԵՄ-ն երկրների ցանկում, որը 1982 թ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: