AM
29 Նոյեմբեր 2009 - 12:36 AMT

Իրանը սպառնում է կտրուկ սահմանափակել ՄԱԳԱՏԷ-ի հետ իր գործունեությունը

ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւի պատճառով, որը քննադատում է երկրի միջուկային ծրագիրը, Իրանը զայրացած սպառնում է կտրուկ սահմանափակել ՄԱԳԱՏԷ-ի հետ իր գործուն ությունը: Նա նորից հրաժարվել է զիջումների գնալ:

«Եթե դուք չդադարեցնեք մտրակի եւ քաղցրահացի զավեշտալի քաղաքականությունը, ի պատասխան, մենք նույնպես կվարենք այլ քաղաքականություն, եւ կտրուկ կսահմանափակենք մեր գործունեությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ», – հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին: Նրա խոսքերով, ՄԱԳԱՏԷ-ի կողմից ընդունված բանաձեւը ցույց է տալիս, որ հոկտեմբերից սկսված բոլոր բանակցությունները ուղղված էին ոչ թե խնդրի լուծմանը, այլ «հանուն ինչ-որ քաղաքականության խարդախությանը»: