AM
29 Նոյեմբեր 2009 - 15:41 AMT

Թուրքիան համարում է, որ Կովկասի բոլոր երկրները պետք է մասնակցեն տարածաշրջանային նախագծերին

Երբ որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, տարածաշրջանում առկա բոլոր հարցերի պատասխանները շատ ավելի դյուրին կլինի գտնել: Թուրքիան գտնում է, որ Կովկասի բոլոր երկրները պետք է մասնակցեն տարածաշրջանային նախագծերին: Ինչպես գրում է թուրքական Zaman.com.tr-ն, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բանակցություններ սկսվեցին սահմանի բացման շուրջ, Բաքուն հայտարարեց, թե չեղյալ կհայտարարի Nabucco-ի շրջանակներում Թուրքիայի հետ կնքած պայմանագիրը: «Nabucco նախագիծը չափազանց կարեւոր է Թուրքիայի համար: Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, հարաբերությունները կարգավորվեն, դա չի նշանակի, թե Հայաստանը կարող է ինչ-որ առնչություն ունենալ Nabucco նախագծի հետ»,-ասել է Դավուդօղլուն:

Թերթը նշում է նաեւ, որ նախկինում Դավուդօղլուն ասում էր, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սրբություն է իր համար»: