AM
29 Նոյեմբեր 2009 - 15:51 AMT

Բուշերի ԱԷԿ-ի գործարկումը տեղի կունենա 2010 թվականի մարտին

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն կիրակի օրը ժամանել է Թեհրան մի շարք թեմաների շուրջ երկօրյա բանակցություններ վարելու համար` ներառյալ Բուշերի ատոմակայանի հարցը:

Այցի ժամանակ Շմատկոն կայցելի Բուշերի ԱԷԿ-ի շինհրապարակ, որը կառուցում է ռուսական «Ատոմշինարտահանումը»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեխին հավաստիացրել է, որ միջուկային վառելիքի լիցքավորումը կսկսվի առաջիկա ամիսներին: Առաջին էներգաբլոկի գործարկումը, հավանաբար, տեղի կունենա 2010թ. մարտին: