AM
30 Նոյեմբեր 2009 - 07:26 AMT

Շտեֆան Ֆելե. Բանակցություններն Անկարայի հետ պետք է շարունակվեն

Ընդլայնման գծով նոր եվրահանձնակատար Շտեֆան Ֆելեն հայտարարել է, որ կողմ է բանակցությունների շարունակմանը Թուրքիայի հետ: Այն հարցին, թե պատկանում է արդյոք Թուրքիան Եվրոպային` եվրահանձնակատարը չի պատասխանել` ընդգծելով, որ բանակցություններն Անկարայի հետ պետք է շարունակել:

Շտեֆան Ֆելեն ընդլայնման գծով եվրահանձնակատարի պաշտոնում փոխարինեց ֆինլանդացի Օլլի Ռենին: Ֆելեն եղել է Չեխիայի դեսպանը Լիտվայում, Մեծ Բրիտանիայում եւ ՆԱՏՕ-ում, հաղորդում է AA գործակալությունը: