AM
1 Դեկտեմբեր 2009 - 09:36 AMT

Էրտոգրուլ Գյունայ. Շվեցարիայի հանրաքվեն անքաղաքակիրթ եւ միտումնավոր էր

Շվեցարիայի հանրաքվեն անքաղաքակիրթ եւ միտումնավոր էր, այդպիսի հանրաքվեն տեղ չունի XXI դարում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրտոգրուլ Գյունայը, մեկնաբանելով Շվեցարիում անցկացված հանրաքվեն: «Շվեցարիան չի անդամակցում ԵՄ-ը, եւ այդ պատճառով դա հնարավոր դարձավ այնտեղ: Հանրաքվեի արդյունքները վիրավորում են դավանանքի ազատությունը: Ամեն կրոն ոնի իր խորհրդանիշերը, որոնց շարքին են պատկանում նաեւ մինարեթը եւ զանգակատունը», – ասել է Գյունայը, հաղորդում է CNN-Turk-ը:

Նոյեմբերի 29 Շվեցարիայում հանրաքվե անցկացրեց, որում բնակիչների 57%-ը դեմ է արտահայտվել մինարեթների կառուցմանը: