AM
1 Դեկտեմբեր 2009 - 13:07 AMT

Հարավային Կովկասի երկրներին շահեկան չէ տարածաշրջանում բաժանիչ գծերի առկայությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումից հետո Հարավային Կովկասը` որպես ամբողջական տարածաշրջան, պետք է ներգրավվի անվտանգության միացյալ համակարգի մեջ, քանի որ տարածաշրջանի երկրներից ոչ մեկին շահեկան չէ բաժանիչ գծերի առկայությունը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց 1996-98թթ. Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք հնարավոր է Ադրբեջանի միացումը ՀԱՊԿ-ին:

Արզումանյանի խոսքով, դրան կարելի է հասնել միայն Արցախի հիմնախնդրի կարգավորումից հետո: «Բայց ես դժվարանում եմ ասել, թե անվտանգության որ միջազգային համակարգին են ձգտելու Հարավային Կովկասի երկրները»,- նկատեց նախկին ԱԳ նախարարը: