AM
1 Դեկտեմբեր 2009 - 15:46 AMT

ՀՀ ԱԳՆ. «Ղարաբաղի հարցը Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման ժամանակ չի քննարկվել»

Աթենքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳՆԽ հանդիպման շրջանակներում, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն չեն քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին PanARMENIAN.Net – ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միայն հայ-թուրքական հարաբերությունների հարցը», – հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղարը:

Նախկինում թուրքական ԶԼՄ-երը տեղեկատվություն էին տարածում այն մասին, որ Աթենքում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: