AM
2 Դեկտեմբեր 2009 - 14:08 AMT

Ղազախստանը կնպաստի ղարաբաղյան հակամարտության լուծմանը

«Ղազախստանը` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր մտադիր է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը»,- հայտնեց Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաեւը Հունաստանի մայրաքաղաքում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ նիստի ժամանակ` ավելացնելով, որ երկխոսությունը հակամարտությունների լուծման միակ միջոցն է, հաղորդում է աթենյան Azad Or թերթը:

2010թ. հունվարի մեկից ԵԱՀԿ նախագահությունը կանցնի Ղազախստանին: