Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այսօրվա գործընթացը արդիական է դարձրել Հայաստանում թուրքագիտության զարգացումը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՀՀ ԳԱԱ-ի արեւելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
«Մենք պետք է օգտվենք քաղաքական գործընթացի մեզ ընձեռած հնարավորությունից` երկրում թուրքագիտությունը զարգացնելու համար», – նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա նաեւ նշեց, որ վերջին ժամանակներում Թուրքիայում նկատվում է Հայաստանի հանդեպ հետաքրքրություն: «Մի քանի տարի առաջ Թուրքիայի գլխավոր շտաբը կարգադրել էր, որ երկրում դասավանդեն հայերեն: Այսօր Թուրքիայում գործում են հայագիտության ամբիոններ, կան մասնագետներ», – ասաց թուրքագետը:





