Հայաստանը, որը գտնվում է կախվածության մեջ հաղորդակցային տեսանկյունից, չի դրսեւորել համարժեք պատասխան ջավախահայ բնակչության հանդեպ
Թբիլիսիի խտրական քաղաքականության դեմ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
«Վրաստանի իշխանությունները վարում են կոշտ քաղաքականություն Ջավախքի հայերի հանդեպ: Նրանց փոխհարաբերությունների մեջ չկա վստահություն, եւ այդ դրսեւորվում է առօրյա կյանքում», – ասել է նա: Թորոսյանը ընդգծել է, որ Ջավախքում չկա անջատականություն, տարածաշրջանի հայերը ուղակի պաշտպանում են իրենց իրավունքները:
Շիրակ Թորոսյանը նշել է, որ ներկայումս, երբ Հայաստանը կարող է ունենալ այլընտրանքային ճանապարհ դեպի արտաքին աշխարհ, Երեւանը կարող է պահանջել Վրաստանից հարգել ջավախահայերի իրավունքները: «Հայ-թուրքական սահմանի բացումը զգալի կբարելավի տարածաշրջանի հայերի դրությունը եւ կթուլացնի վրաց իշխանությունների կոշտ դիրքորոշումը», – ասել նա:





