AM
4 Դեկտեմբեր 2009 - 15:20 AMT

Վաշինգտոնում Էրդողանը ստիպված կլինի պատասխանել արձանագրությունների վերաբերյալ հարցին

Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թաիփ Էրդողանի Վաշինգտոն այցի նախօրեին, թուրքական Hurriyet Daily News թերթը թվարկել է հարցերը, որոնց պետք է պատասխանի Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի հետ հանդիպման ժամանակ: Առաջին հարցը վերաբերվում է թուրք-իրանական հարաբերություններին:

«Ինչպե՞ս է վերաբերվում Թուրքիան իրանական միջուկային ծրագրին Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հունով: Իրավիճակը իրանական միջուկային ծրագրի շուրջ արագ է փոխվում: Թուրքիայի եւ ԱՄՆ-ի մոտեցումները տվյալ հարցի շուրջ տարբեր են: Եվ առաջիկա տարիների ընթացքում այդ խնդիրը կդառնա ամենաորոշիչ քննությունը Անկարայի եւ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունում», – գրում է հոդվածի հեղինակը:

Երկրորդ հարցը, որին պետք է պատասխանի թուրք վարչապետը, վերաբերվում է Արձանագրություններին:«Բարակ Օբամայի վարչակազմը հետաքրքրված է Արձանագրությունների վավերացման եւ կատարման մեջ: Վաշինգտոնը ողջունել է Արձանագրությունների ստորագրումը, քանի որ դա համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին: ԱՄՆ-ի նախագահը կհասի Էրդողանին` դուք կատարեցիք լավ աշխատանք, սակայն հիմա դուք պետք է իրականացնեք Արձանագրությունները», – գրում է HDN-ն:

Երրորդ ենթադրյալ հարցը, որը Օբաման կարող է հարցնել` որքան երկար կարող է շարունակվել Թուրքիայի Իսրայելի հետ առճակատումը

HDN-ն նաեւ կարծում է, որ Էրդողանը ստիպված կլինի նաեւ պատասխանել Թուրքիայի տարածքում ամերիկյան ՀՕՊ-ն համակարգի տեղադրման հնարավորության մասին: