AM
6 Դեկտեմբեր 2009 - 12:18 AMT

Ադրբեջանցիները մտադիր են բողոքի ցույց անցկացնել Լիոնում Euronews գրասենյակի դիմաց

Ադրբեջանցի ուսանողները ծրագրում են հաջորդ շաբաթվա ընթացքում բողոքի ցույց անցկացնել Euronews հեռուստաալիքի կենտրոնական գրասենյակի դիմաց: Ադրբեջանցի ուսանողների դժգոհության պատճառն է դարձել Euronews հեռուստաալիքի` «Լեռնային Ղարաբաղ` փոփոխությունների քամի» խորագրով Լեռնային Ղարաբաղի մասին տեսանյութը, որում տեսանյութի հեղինակը Ղարաբաղը բուն հայկական հող էր անվանել:

Այդ առիթով Ադրբեջանի ԱԳՆ բողոք հայտնեց հեռուստաալիքին` սպառնալով Euronews ղեկավարությանը, որ Ադրբեջանում կարող են այդ հեռուստաալիքի հեռարձակման հետ կապված խնդիրներ առաջանալ, հաղորդում է ԱՊԱ-ն:

Euronews հեռուստաալիքի կենտրոնական գրասենյակը գտնվում է Լիոն քաղաքում: