AM
7 Դեկտեմբեր 2009 - 16:32 AMT

Հունվարի 22-ին Վրաստանը կդադարի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ լինել

2010թ. հունվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը կդադարի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) անդամ լինել: Այդ մասին հայտնեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: «ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մեխանիզմներին համապատասխան, Վրաստանի` վեհաժողովից դուրս գալու մասին հայտարարությունը ուժի մեջ կմտնի այդ հայտարարության` կազմակերպություն ուղարկվելուց վեց ամիս անց»,- նշեց նա:

Ավելի վաղ ԱՊՀ քարտուղար Սերգեյ Լեբեդեւն ընդգծել էր, որ Վրաստանի ելքն ԱՊՀ-ից ավելի շատ կվնասի Թբիլիսիին, քան ինքնին կազմակերպությանը:

ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը հաղորդեց, որ Վրաստանը մտադիր է մնալ 75 պայմանագրերում ու համաձայնագրերում, այդ թվում այնպիսի կարեւոր, ինչպիսիք են ազատ առեւտրի գոտին, հաղորդում է Georgiatimes.info-ն: