AM
7 Դեկտեմբեր 2009 - 17:15 AMT

Թեհրանի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կրակ է բացել

Իրանի անվտանգության գործակալները Թեհրանի կենտրոնում կրակ են բացել հակակառավարական ցույցը ցրելու ընթացքում, հաղորդում է տեղական բարեփոխականների կայքէջերից մեկը:

«Անվտանգության ուժերը սկսեցին կրակել օդ` Էնգելաբ հրապարակում ցուցարարներին ցրելու ժամանակ: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումը շարունակվում է», – ասվում է Mowjcamp ինտերնետ պորտալում, հայտնում է MIGnews.com:

Ավելի շուտ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունն ու հատուկ նշանակության ծառայությունները գործի են դրել նաեւ արցունքաբեր գազ եւ մահակներ:

Ցույցեր են տեղի ունենում Իրանի մայրաքաղաքի երկու հրապարակներում եւ Թեհրանի համալսարանում:

Ձերբակալում են ցուցարարների: