AM
8 Դեկտեմբեր 2009 - 08:27 AMT

Թուրքիայի վարչապետն ԱՄՆ-ում հրաժարվել է պատասխանել Հայոց ցեղասպանության մասին հարցին

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ: Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը նշել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը: «Երկխոսությունը երկրների միջեւ հիմք կծառայի հարաբերությունների վերականգնման եւ հայ-թուրքական սահմանի բացման համար»,-ասել է Բարաք Օբաման, հաղորդում է Todayszaman.com-ը:

Չնայած դրան, համատեղ մամլո ասուլիսում Թուրքիայի վարչապետը խուսափել է պատասխանել այն հարցին, թե քննարկվել է արդյոք Հայոց ցեղասպանության մասին հարցը ԱՄՆ նախագահի հետ, գրում է The Kansas City Star-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում Թուրքիայի համագործակցության հարցերն Իրանի ու Իրաքի հետ: