AM
10 Դեկտեմբեր 2009 - 10:07 AMT

Թուրքիայի վարչապետը ղարաբաղյան հակամարտությունը նորից կապել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ

Զարգացման եւ արդարության կուսակցությունը չի սատարի Արձանագրությունների վավերացումը այնքան ժամանակ մինչեւ որ չլուծվի ղարաբաղյան խնդիրը: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը:

«Եթե մենք Արձանագրությունները խորհրդարան ներկայացնենք,ներկայիս պայմաններում նրանք չեն վավերացվի», – նշել է Թուրքիայի վարչապետը:

Միաժամանակ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահին օգտագործել իր ազդեցությունը Հայաստանի եւ Ղարաբաղի վրա ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: «Արձանագրությունները կվավերացվեն միայն ղարաբաղյան հարցի լուծումից հետո, եւ հայ-թուրքական սահմանը կբացվի», – ասել է նա, գրում են թուրքական ԶԼՄ-ները: