Եվրոպական Հանձնաժողովը բանակցություններ է վարում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Ասոցացված համաձայնագիր կնքելու համար: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր ԵՄ-մ շվեդական նախագահությանը, հայտարարել է Հարավային Կովկասում Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենը:
«Եվրամիության խորհրդում արդեն սկսվել են ԵՄ երկրների հետ Հայաստանի մուտքի արտոնագրերի պարզեցման վերաբերյալ քննարկումները», – ասել է շվեդական դիվանագետը: Նրա խոսքերով, մուտքի արտոնագրերի պարզեցումը ԵՄ-ն 6 արեւելյան գործընկերների հետ «Արեւելյան համագործակցության նախաձեռնության գործոններից մեկն է:
«Կարող եմ ասել, Հայաստանի համար կհանվի մուտքի արտոնագրերի ռեժիմը, սակայն դա ապագայում կլինի», – ասել է պ-ն Ադենը:
Նրա խոսքերով, ԵՄ-ը ներկայացրել է Երեւանին նախապայմաններ, որոնց կատարումից հետո կսկսվեն Հայաստանի հետ առեւտրի ազատ գոտու ստեղծման մասին պայմանագրի վերաբերյալ բանակցությունները:





