AM
11 Դեկտեմբեր 2009 - 10:19 AMT

Շվեդիան հետաքրքրված է «Արեւելյան համագործակցության» իրականացման մեջ

Շվեդիան, անկախ այն բանից կհամանախագահի նա ԵՄ-մ թե ոչ, վճռական է այն բանում, որպեսզի «Արեւելյան համագործակցության» նախաձեռնությունը ամբողջովին իրականացվեր: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր ԵՄ-մ շվեդական նախագահությանը, հայտարարել է Հարավային Կովկասում Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենը:

«Տվյալ ծրագիրը, որի նախաձեռնողներից մեկը Շվեդիան է, ոգով մեզ շատ մոտ է: Մենք ցանկանում ենք, որպեսզի ԵՄ-ն համագործակցությունը խորանա մասնակից երկրների հետ», – նշել է նա, ավելացնելով, որ այդ նախաձեռնությունը առաջին հերթին ռազմավարական նշանակություն ունի:

Ինչպես ընդգծել է պ-ն Ադենը, Շվեդիան ցանկանում է փոխանցել «Արեւելյան համագործակցության» կոնսոլիդացված եւ հաջողակ գործընթացը այն երկրին, որին կանցնի ԵՄ-մ նախագահությունը:

Հիշեցնենք, որ ԵՄ-մ Շվեդիայի նախագահությունը սկսվել է 2009 թ-ի հուլիս ամսվանից: Այն կշարունակվի մինչեւ ընթացիկ տարեվերջ: Իսկ 2010 թ-ի հունվարից ԵՄ-մ կնախագահի Իսպանիան: