ԵՄ-ն պատրաստ է նպաստել հայ-թուրքական սահմանի անվտանգության ապահովմանը, եթե Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: Այդ մասին Երեւանում Եվրամիությունում շվեդական նախագահությանը նվիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում Լիտվայի դեսպան Գիեդրիուս Ապուոկասը:
«Եթե ստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների մասին հաջողությամբ իրագործվեն, մենք պատրաստ կլինենք օգնել սահմանների անվտանգության ապահովմանն ինչպես տեխնիկապես, այնպես էլ` կազմակերպչկան հարցերի տեսակետից»,-ասել է լիտվացի դիվանագետը: Ըստ նրա, այդ մասին հայտարարվել է նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեում:
Նշենք, որ հուլիսի 1-ից ՀՀ-ում Լիտվայի դեսպանատունը Հայաստանում ներկայացնում է շվեդական նախագահությունը ԵՄ-ում:





