AM
11 Դեկտեմբեր 2009 - 11:53 AMT

Ֆրանսիայի ադրբեջանցիները բողոքի ցույց են կազմակերպել Euronews գրասենյակի դիմաց

Դեկտեմբերի 11-ին Լիոն քաղաքում (Ֆրանսիա) ադրբեջանցիները բողոքի ցույց են կազմակերպել Euronews գրասենյակի դիմաց` կապված Euronews հեռուստաալիքով Լեռնային Ղարաբաղի մասին տեսանյութի ցուցադրման հետ: Ցույցին մասնակցում են Ադրբեջանից Ֆրանսիա տեղափոխված երիտասարդության ավելի քան 50 ներկայացուցիչներ (որոնց թվում նաեւ ուսանողներ):

Ցույցին նախապատրաստվելու ընթացքում մեծ ցուցապաստառների վրա անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով ավելի քան 40 կարգախոսներ են պատրաստվել, հաղորդում է 1news.az-ը:

Ադրբեջանցի ուսանողների դժգոհության պատճառը «Լեռնային Ղարաբաղ` փոփոխությունների քամի» խորագրով Euronews հեռուստաալիքի տեսանյութն է Լեռնային Ղարաբաղի մասին, որում տեսանյութի հեղինակը Ղարաբաղը բուն հայկական հող է անվանել:

Այդ առիթով Ադրբեջանի ԱԳՆ բողոք հայտնեց հեռուստաալիքին` Euronews ղեկավարությանը սպառնալով, որ կարող են խնդիրներ առաջանալ Ադրբեջանում այդ հեռուստաալիքի հեռարձակման հետ: