««Ռուսաստանում Հայաստանի տարվա» փակման շրջանակներում, Մոսկվայում դեկտեմբերի 26-ն Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը հանրահայտ դաշնակահար-վիրտուոզ Բորիս Բերեզովսկու հետ», – հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախագծերի կատարող Լուիզա Մուրադյանը:
Նա ընդգծել է, որ երկու կողմերին առաջարկը ստացվել է Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի կողմից:





