AM
18 Դեկտեմբեր 2009 - 13:44 AMT

ԼՂՀ դատախազությունում կադրային ռոտացիա է անցկացվել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ Ժիրայր Միրզոյանի լիազորությունները` Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ Վրեժ Ժամհարյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: