«Ժողովրդավարական հասարակություն» (DTP) քրդամետ կուսակցության պատգամավորները, որոնք ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի խորհրդարանում իրենց մանդատներից հրաժարվելու մասին, որոշել են շարունակել իրենց գործունեությունը թուրքական խորհրդարանում, սակայն արդեն մեկ այլ կուսակցության կազմում: Ինչպես հայտարարել է DTP-ի առաջնորդ Ահմեդ Թուրքը, իր գլխավորած կուսակցության պատգամավորները կմիանան մեկ այլ քրդամետ` Ժողովրդավարության եւ խաղաղության կուսակցությանը (BDP):





