AM
21 Դեկտեմբեր 2009 - 14:03 AMT

Սերժ Սարգսյան. Ղազախստանը նպաստում է Հարավային Կովկասի երկրների միջեւ համագործակցությանը

Ղազախստանի նախագահը հսկայական ներդրում ունի տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության մեջ` հանդիսանալով բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների ակտիվ նախաձեռնողը: Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ղազախական «Կազինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում:

Բացի դրանից, Հայաստանի նախագահը նշել է, որ Նուրսուլթան Նազարբաեւի հետ ծանոթ է դեռեւս 1991-ից, երբ վերջինս Լեռնային Ղարաբաղ այցելեց հրադադարն օժանդակելու եւ երկխոսություն կարգավորելու նպատակով: