AM
21 Դեկտեմբեր 2009 - 14:24 AMT

Հայաստանն ու Հնդկաստանն ընդլայնում են համագործակցությունը զանազան ոլորտներում

Դեկտեմբերի 16-ին ՀնդկաստանումՀայաստանիդեսպան ԱրաՀակոբյանը հանդիպումներ էունեցել Արեւմտյան Բենգալի նահանգապետի պաշտոնակատար Դեվանանդ Կոնվարի եւ գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատաչարջիի հետ:

Նահանգապետի պաշտոնակատար Դեվանանդ Կոնվարի հետ հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների մակարդակը: ՀՀ դեսպանը ներկայացրեց երկկողմ հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները: Իր հերթին նահանգապետի պաշտոնակտարը ողջունեց Արեւմտյան Բենգալ նահանգի հետ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության հայակական կողմի նախաձեռնությունները:

Արեւմտյան Բենգալի գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատաչարջիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը երախտագիտություն հայտնեց նահանգի մայրաքաղաք Կալկաթայում կենտրոնացած հնդկահայոց համայնքի հանդեպ ուշադիր եւ հոգատար վերաբերմունքի համար: Դեսպան Հակոբյանը նշեց, որ դարեր ի վեր հայերը զգալի դեր են խաղացել Հնդկաստանի, մասնավորապես Կալկաթայի հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Իր հերթին Արեւմտյան Բենգալի գլխավոր նախարարը բարձր գնահատեց հնդկահայոց համայնքի դերը նահանգի կյանքում:

Կողմերը քննարկեցին տնտեսությանփոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, մասնավորապես գյուղատնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Այդ համատեքստում կարեւորվեց հեռանկարային ծրագրերի մշակման եւ գործարար շրջանակների համապատասխան ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: