AM
24 Դեկտեմբեր 2009 - 11:58 AMT

Սիրիան եւ Թուրքիան համատեղ հռչակագիր ստորագրեցին

Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սիրիայի նախագահա Բաշար ալ-Ասադը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարեւորության մասին համատեղ հչռակագիր ստորագրեցին: «Թուրքիան ու Սիրիան համաձայն են, որ տարածաշրջանը պետք է ազատվի միջուկային զենքից եւ կոչ են անում դիվանագիտական ճանապարհով լուծել իրանի հիմնախնդիրը: Սիրիան ողջունում է նաեւ Թուրքիայի միջնորդությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործում»,- ասվում է հռչակագրում:

Երկու երկրների առաջնորդները մասնակցեցին նաեւ 51 պայմանագրերի ու համաձայնագրերի ստորագրման արարողությանը: Ստորագրված պայմանագրերը համագործակցություն ու փոխգործակցություն են նախատեսում արտաքին ու ներքին գործերի, արդարադատության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի եւ կրթության նախարարությունների միջեւ: