AM
24 Դեկտեմբեր 2009 - 12:04 AMT

Անկարան դեռեւս կարողանում է պահպանել Իսրայելի եւ արաբական աշխարհի հետ հավասարակշռությունը

Իսրայելի ռազմավարական գործընկեր Թուրքիան դառնում է նաեւ Սիրիայի ռազմավարական գործընկերը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: «Թուրքիայի վարչապետի այցը Սիրիա բավականին հագեցած էր: Այդ այցի ընթացքում ստորագրվել են մոտ 56 պայմանագրեր: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան միջնորդ է Սիրիայի եւ Իսրայելի միջեւ», – ասել է Քանդահարյանը: Նա հիշեցրել է, որ այս օրերին տեղի են ունենում հանդիպումներ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ Քուվեյթում: Այս փաստերը վկայում են արաբական աշխարհում եւ Մերձավոր Արեւելքում Թուրքիայի արտաքին քաղաքականության ակտիվացման մասին:
«Տարածաշրջանի առումով, Սիրիան Թուրքիայի համար Լիբանանի, Հորդանանի, Իրաքի հետ ռազմավարական համագործակցության ճանապարհին հիմնական քայլն է: Թուրքիան միջնորդի դեր է կատարում Իսրայելի եւ արաբական աշխարհի երկրների միջեւ: Ներկայում նրան հաջողվում է պահպանել որոշակի հավասարակշռություն: Մոտ ապագայում պարզ կդառնա , թե Անկարան արդյոք հաջող է իրականացնում իր միջնորդական առաքելությունը», – նշել է Շահան Քանդահարյանը, ավելացնելով որ հենց դրանից է կախված Թուրքիայի հզորացան կամ ոչնչացմա ն գործոնը: