AM
24 Դեկտեմբեր 2009 - 15:37 AMT

Շիրակ Թորոսյան. Թող Սահակաշվիլին չմիջամտի օտար գործերին

Ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Վրաստանին շահեկան չէ հայ-թուրքական սահմանի բացումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը` մեկնաբանելով Վրաստանի նախագահի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է Ադրբեջանի հետ համակարգեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացը: Նրա խոսքով, Վրաստանին նույնպես ձեռնտու չէ, որպեսզի երկրների միջեւ սահմանը բացվի, քանի որ այդ դեպքում նա կկորցնի հաղորդակցության մենաշնորհը»,- նշեց Շիրակ Թորոսյանը: