Տիեզերական պատրիարք Բարդուղոմեոսի այն արտահայտությունը, թե Թուրքիայում նա իրեն «խաչված է զգում», վկայում է խնդիրների առկայության առնչությամբ ափսոսանքի եւ մտահոգության մասին եւ չեն մատնանշում, թե ինչ-որ ճնշում կա կառավարության կողմից պատրիարքարանի եւ հույն փոքրամասնության վրա»,-ասվում է Կոնստանդինոպոլսի պատրիարքարանի մեկնաբանության մեջ:
Ինչպես գրում է թուրքական Dunya թերթը, հայտարարությունն արվել է այն բուռն արձագանքի կապակցությամբ, որը ստացան պատրիարքի ամերիկյան հեռուստաեթերում արտասանած խոսքերը տարեբր պետական գործիչների եւ ԶԼՄ-ների կողմից:
Պատրիարքարանն ընդգծում է, որ նման կայուն բառակապակցություններ կան բոլոր լեզուներում, եւ երբեմն դրանք օգտագործվում են նաեւ Թուրքիայի պետական գործիչների կողմից:





