Եվրահանձնաժողովը 2 մլն եվրո է տրամադրել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում աղետների դեմն առնելու համար: PanARMENIAN.Net -ի ստացած Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ Հարավային Կովկասի այդ երեք երկրները տարեցտարի ավելի հաճախ են ստիպված լինում դիմակայել բնության այնպիսի աղետների, ինչպիսիք են սողանքները, սելավները, ջրհեղեղները եւ երկրաշարժերը: Այս օգնությունը հնարավորություն կտա տեղական եւ ազգային իշխանություններին ընդլայնելու հնարավորությունները` այդ երեւույթներին դիմակայելու համար:
Ֆինանսական օգնությունը կուղղվի Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության վարչության միջոցով:





