AM
25 Դեկտեմբեր 2009 - 16:55 AMT

Դեկտեմբերի 28-ին թուրքական հեռուստաընկերությունը կհեռարձակի արեւմտահայերենով նորություններ

Թուրքական SU TV հեռուստաընկերությունը սկսում է արեւմտահայերեն լեզվով նորությունների հեռարձակումը: Այն առաջին հեռուստաընկերությունը կլինի երկրում, որը կհեռարձակի նորություններ արեւմտահայերենով, գրում է թուրքական «Վաթան» թերթը:

Հայերեն լեզվով SU TV տեղեկատվական թողարկումը եթեր դուրս կգա 2009 թ. դեկտեմբերի 28-ից սկսած ամեն օր, տեղական ժամանակով երեկոյան ժամը 20.00-ին: