AM
26 Դեկտեմբեր 2009 - 09:37 AMT

Իրանը պատրաստ է փոխանակել ուրանը Թուրքիայի տարածքում

Իրանը պատրաստ է Թուրքիայի տարածքում փոխանակել իր չհարաստացված (մինչեւ 3,5 տոկոս) ուրանի 400 կգ մինչեւ 20 տոկոս լրահարստացված միջուկային վառելիքի հետ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթակին, հաղորդում է Թուրքիայի CNN հեռուստաալիքը:

Իրանը մինչեւ 20 տոկոս լրահարստացված 116կգ ուրանի կարիք ունի Թեհրանի հետազոտական ռեակտորի բժշկական նպատակների համար: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի շրջանակային համաձայնագրի, Իրանին առաջարկվել է 1,2 տոննա չհարստացված ուրանը լրահարստացնել Ռուսաստանում մինչեւ 19,79 տոկոս` հետագայում Ֆինլանդիայում միջուկային վառելիք ստանալու նպատակով: