Իրանական ոստիկանությունը ժխտում է ընդդիմության կողմնակիցներից որեւէ մեկի մահվան մասին փաստը, այսօր Թեհրանում տեղի ունեցած անվտանգության ուժերի եւ ցուցարարների բախումների ընթացքում: Թեհրանի ոստիկանության պետի խոսքերով, բողոքի ակցիայի ժամանակ 4 մարդու մահվան մասին իրանական ընդդիմադիր կայք էջերի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ISNA տեղեկատվական գործակալությունը:





