ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել կիպրոսցի-թուրքերի եւ հույն-կիպրոսցիների առաջնորդներ Մեհմեդ Ալի Թալաթին եւ Դմիտրիս Խրիստոֆիասին արագացնել բանակցությունների գործընթացը, որը ուղղված է Կիպրոսի վերամիավորմանը:
Այն ենթադրում է երկհամայնքային, երկու մակարդակների դաշնության ստեղծում, դաշնային կառավարության եւ միջազգային ասպարեզում միասնական ներկայություն: Պան Գի Մունը ընդգծել է, որ կիպրոսցի-թուրքերի եւ հույն-կիպրոսցիների առաջնորդներ Մեհմեդ Ալի Թալաթը եւ Դմիտրիս Խրիստոֆիասը պետք է ճկունություն ցուցաբերեն բանակցություններում:
Կիպրոսցի-թուրքերի եւ հույն-կիպրոսցիների առաջնորդներ Մեհմեդ Ալի Թալաթը եւ Դմիտրիս Խրիստոֆիասը անցկացնում են կանոնավոր հանդիպումներ Կիպրոսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նստավայրում:
Դեկտեմբերին Անվտանգության խորհուրդը երկարացրել է Կիպրոսում խաղաղության աջակցության ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի մանդատը մինչեւ 2010 թ-ի հունիսի 15-ը: Կիպրոսում ՄԱԿ-ի Զինված ուժերը ստեղծվել են համաձայն Անվտանգության խորհրդի բանաձեւի 1964 թ-ն մարտի 4-ն, եւ հետապնդում են օրենքի վերականգմանը եւ հույների եւ թուրքերի բախումների կանխարգելման նպատակները:





