Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունվարի 11-ին կժամանի Նյու Յորք` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցությանը նվիրված նիստին մասնակցելու նպատակով:
Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա հունվարի 13-ին: Նրա աշխատանքներին կմասնակցեն տարածաշրջանային եւ անդրտարածաշրջանային կազմակերպությունների` ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի ղեկավարներն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նախատեսվում է նաեւ Բորդյուժայի ելույթը բաց բանավեճի շրջանակներում:
ՀԱՊԿ-ի հետ կապված ամենասուր թեմաներից է իրավիճակն Աֆղանստանում: ՌԴ-ն բազմիցս է կոչ արել միջազգային կոալիցիոն ուժերին Աֆղանստանում ակտիվացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ` ահաբեկչության եւ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում:





